Խոցվել է դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Նարո-Ֆոմինսկ քաղաքային շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակումը, որը թռչում էր դեպի Մոսկվա։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ զոհեր չկան։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մասնագետները»,- գրել է Սոբյանինը։
Մինչ այս Պոդոլսկի ղեկավարի պաշտոնակատար Գրիգորի Արտամոնովը հայտնել էր, որ Պոդոլսկում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները, որոնք թռչում էին Մոսկվա, ընկել են Բորիսովկա գյուղի մոտ։
Նախնական տվյալներով, գրել է Արտամոնովը, անօդաչու թռչող սարքի բեկորների ընկած հատվածում ավերածություններ կամ զոհեր չկան։