Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Արդի միջազգային կոնֆլիկտային կոնֆիգուրացիան

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե տարիներ առաջ միջազգային հարաբերություններում ուժային կենտրոնները հիմնականում առաջ էին մղում դիվանագիտությունը և փորձում էին հակամարտությունների լուծման համար գործի դնել դիվանագիտական գործիքները, ապա ներկա փուլում կտրուկ իրավիճակ է փոխվել։ Ճիշտ է՝ միշտ էլ աշխարհում թեժ կոնֆլիկտային կետեր եղել են, սակայն այժմ այդպիսի հակամարտությունների թիվն էականորեն աճել է։ Ռազմավարական հետազոտությունների բրիտանական միջազգային ինստիտուտի (IISS) ամենամյա հաշվետվությունում նշվում է, թե 2023 թ. ամբողջ աշխարհում տեղի է ունեցել 183 տարածաշրջանային հակամարտություն. դա վերջին երեք տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է։Նույն հետազոտության տվյալներով, զոհերի թիվը 2022 թ. համեմատ ավելացել է 14 տոկոսով, բռնության դեպքերի թիվը՝ 28 տոկոսով։

Կորոնավիրուսի համավարակի արդյունքում գրեթե բոլոր պետություններն էլ տնտեսական ու սոցիալական խնդիրների առաջ կանգնեցին, ինչն էլ պատճառ դարձավ ներքին դժգոհությունների աճի։ Ուստի կառավարություններից շատերը աճող դժգոհությունների հարցը լուծելու համար ագրեսիվ գործողությունների միջոցով փորձեցին ներքին լսարանի ուշադրությունը շեղել արտաքին ձեռքբերումների վրա։ Օրինակ՝ Թուրքիայում լիրայի արժեզրկման, ինֆլ յացիայի ու թանկացումների ֆոնին Էրդողանը կերակրում էր հանրային շրջանակներին այնպիսի գաղափարներով, որ իրենք շատ լուրջ ձեռքբերումներ ունեն Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում։

Միևնույն ժամանակ, նոր աշխարհակարգին անցնելու փուլում միջազգային իրավունքը մղվել է երկրորդական պլան, իսկ փոխարենը օրինաչափություն է դարձել խնդիրների ուժային լուծումը։ Ինչպես ասում են՝ երբ լռում է դիվանագիտությունը, որոտում են թնդանոթները։ Եվ ուժային գործոնն է, որ իր հետ բերում է համապատասխան դիվանագիտական համաձայնություններ։ Այդ է պատճառը, որ սպառազինությունների մրցավազք է սկսվել, պետություններն էականորեն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը, փոխարենը դրանից տուժում են այլ կարևոր ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը և այլն։

Եթե որոշ հակամարտություններ ուղղակի տեղական նշանակություն ունեն, ապա մի շարք կոնֆլիկտներ էլ ազդում են գլոբալ համակարգի վրա։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում բարձրացել են պարենամթերքի՝ մասնավորապես հացահատիկի գները, ինչի արդյունքում տուժում են պարենի ներկրումից կախվածություն ունեցող Գլոբալ Հարավի երկրները։

Բացի այդ, փոխվել են գլոբալ մատակարարման շղթաները։ Եթե նախկինում Ռուսաստանն էր Եվրոպային գազ, նավթ ու հումք մատակարարող կարևոր երկրներից մեկը, ապա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում ռուսական հումքի մատակարարումը ուղղվել է դեպի Արևելք, հիմնականում՝ Չինաստան ու Հնդկաստան։ Եվրոպան նոր մատակարարների է փորձում գտնել, ինչի արդյունքում որոշ երկրներ ոչ միայն առանցքային դերակատարություն են ձեռք բերում, այլև լուրջ շահույթներ են ստանում։ Օրինակ՝ հեղուկ գազի արտահանումը ԱՄՆ-ից դեպի ԵՄ կրկնապատկվել է։ Քանի որ Եվրոպան կարևորում է էներգետիկ մատակարարումների այլընտրանքային ուղիների հարցը, ապա Ադրբեջանից գազի մատակարարման ծավալների ավելացումը ևս կարևորվում է։ Ու, հանուն էներգետիկ մատակարարումների, Եվրոպան մոռանում է թե՛ ժողովրդավարության, թե՛ մարդու իրավունքների հայեցակարգի մասին։ Ադրբեջանի բռնապետ նախագահին, որն արցախահայության դեմ իրականացված հանցանքների հեղինակն է, Եվրոպայում ջերմությամբ ընդունում են, համարում իրենց գործընկերը, միայն թե ավելացնի գազի մատակարարումը։

Ներկա փուլին բնորոշ կողմերից մեկն էլ մարդու իրավունքների զանգվածային խախտումներն են, որոնք անտեսվում են։ Եվ հատկանշական է, որ Աֆրիկայի մի շարք երկրներում, օրինակ՝ Եթովպիայում, Սուդանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընթացող հակամարտությունների պարագայում ցեղասպանական գործընթացներ են տեղի ունենում։ Սակայն միջազգային հանրությունն անտեսում է այն իրողությունը, որ բազմաթիվ էթնիկ ու կրոնական խմբեր թիրախավորվում են։ Չնայած, եթե Եվրոպայի հարևանությամբ Հարավային Կովկասում արցախահայությունը թիրախավորվեց ու բռնագաղթի ենթարկվեց, իսկ միջազգային հանրությունը չմիջամտեց, ուր մնաց, որ միջամտություններ ձեռնարկի Աֆրիկայի պարագայում։ Ուժային կենտրոնների համար առաջնայինն իրենց շահերն են՝ անկախ նրանից՝ ոտնահարվում են մարդու իրավունքները, թե ոչ, ցեղասպանություն է իրականացվում, թե ոչ: Այդ կենտրոնների կողմից պայքար է սկսվել Աֆրիկայի համար։ Ռուսաստանն, օգտագործելով Աֆրիկայի երկրներում առկա հակագաղութային տրամադրությունները, փորձում է դուրս մղել Արևմուտքին ու ռազմական հեղաշրջումներ հրահրել, ինչպես տեղի ունեցավ Մալիում, Բուրկինա Ֆասոյում և Նիգերում։ Իսկ Չինաստանը փորձում է գործի դնել իր տնտեսական հնարավորություններն Աֆրիկայում հաստատվելու համար։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այն ԱՄՆ-ի գլխավորությամբ փորձում է միաժամանակ տարբեր կողմերից հակազդել Ռուսաստանին Արևել յան Եվրոպայում՝ Ուկրաինային տրամադրվող օգնության և Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու տեսքով։

ԱՄՆ-ը ձգտում է Չինաստանի աճող ամբիցիաները զսպել Հարավչինական ծովում իր ներկայությունն ավելացնելու, դաշնակիցներ գտնելու և Թայվանին տրամադրվող օգնության միջոցով։ Մյուս կողմից էլ՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը հակադրվում է Իրանին՝ փորձելով աջակցել Իսրայելին, թույլ չտալ, որ Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում աճի ու միջուկային զենք ստանալու հնարավորություն ունենա։ Իսկ թե ԱՄՆ-ը կկարողանա՞ պահպանել իր գերակա դիրքերը միջազգային հարաբերություններում, կախված է նրանից՝ որքանով նրան կհաջողվի միաժամանակ զսպել Ռուսաստանին, Չինաստանին ու Իրանին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում