Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ձախողումների արտացոլանքը. սխալնե՞ր, թե՞...

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաշինյանի իշխանությունը հաճախ է սիրում օգտագործել աննախադեպ, բացառիկ բառերը: Իրականում այս իշխանության կառավարման ժամանակաշրջանն իսկապես կարելի է նման արտահայտություններով բնութագրել, սակայն ոչ թե ձեռքբերումների առումով, այլ այնպիսի տապալումների տեսակետից, որ Հայաստանի պատմության մեջ ուղղակի բացառիկ են։ Համավարակի տարածման ժամանակ ականատես եղանք կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմանն ու հազարավոր մահերի։

Առաջինն ու հիմնականն այն է, որ Փաշինյանի ու իր իշխանության պատճառով Արցախյան պատերազմում խայտառակ պարտություն կրեցինք, ու երեք տարի շարունակ Հայաստանը ստիպված միայն զիջում է հակառակորդին։ Իսկ այսօր էլ մեր պետության ինքնիշխանությունն է դրված զոհասեղանին։ Բայց այդպես էլ մինչև հիմա պարզ չի դարձել, թե կոնկրետ ով ինչի համար էր պատասխանատու, ինչ թերացումներ են եղել, ինչն էլ բերել է այսպիսի ողբերգական հետևանքների։ Ճիշտ է՝ ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ձերբակալություններ, աղմուկ բարձրացրած դատավարություններ, սակայն վերջում, որպես կանոն, պարզվել է, որ այդ գործերը փուչ էին։ Արդյունքում նույնիսկ թշնամուն տեղեկություն փոխանցելու մեջ մեղադրվող անձինք ազատ արձակվեցին։

Այսինքն, խնդիրը ոչ թե կոնկրետ ուղղություններով բացահայտումներ անելն ու մեղավորներին պատժելն է, այլ ընդամենը շոուն, աղմուկ բարձրացնելը, մեղավորներ նշանակելն ու քաղաքական դիվիդենտներ շահելը։ Մյուս կողմից էլ՝ խորհրդարանական մեծամասնությունը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է ստեղծել, որի աշխատանքներին տարբեր պաշտոնյաների են հրավիրում, լսում ու տպավորություն են թողնում, որ շուտով շատ լուրջ ու էական բացահայտումներ են անելու, բայց իրականում, ինչպես նշում են փորձագետները, այդ հանձնաժողովից որևէ էական բացահայտում սպասել պետք չէ։ Այս իշխանություններն ինչքան բացահայտումներ արեցին Ապրիլ յան պատերազմի մասով, այնքան էլ բացահայտումներ կանեն հիմա։ Ապրիլ յան պատերազմի հարցով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն այդպես էլ անհայտ մնացին հանրության համար։

Եվ սա նույնիսկ սպասելի է. չեն կարող որևէ իշխանության օրոք բացահայտումներ արվեն այդ նույն իշխանության մեղավորության վերաբերյալ: Պարզ է, որ նշյալի առաջնային պատասխանատվությունն ուղիղ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա: Իսկ նրա իշխանությունը, բնականաբար, ամեն ինչ անելու է և անում է՝ այլ մեղավորներ «նշանակելու» և մեղքը Փաշինյանից հեռացնելու համար:

Բայց առանց այդ բացահայտումների էլ, ինչպես ասում են՝ անզեն աչքով էլ տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանի ու իր թիմակիցների առաքելությունն է եղել Հայաստանի քայքայումը, քանի որ ի սկզբանե նրանք պարտությանը նպաստող գաղափարներով էին գալիս իշխանության։ Պատահական չէ, որ իշխանության համար նրանց պայքարը սկսվեց «Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ բողոքով։ Ու եթե ժամանակին այս հայեցակարգը գործարկվեր, ապա միգուցե լրիվ ուրիշ իրավիճակ ունենայինք։

Սակայն ամենավատն այն է, որ գործող իշխանությունները նույնիսկ հետևություններ չեն անում իրենց սխալներից։ Սխալներից՝ լավագույն դեպքում: Դրա համար էլ բանակի հզորացմանը ու հանրային իմունիտետի բարձրացմանը նպաստող նախաձեռնություններով ու նախագծերով չեն հանդես գալիս։ Ավելին՝ իրենց քայլերով իշխանություններն ավելի են բարոյալքում մեր բանակը՝ թիրախավորելով սպաներին ու զինվորականներին։ Օրինակ՝ խոսում են, թե 11 հազար դասալիք է եղել։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանն անընդհատ հայտարարում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, բայց այդպես էլ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Նախ՝ եղած պաշտպանական համակարգն է պետք կարգի բերել, հետո միայն խոսել պրոֆեսիոնալ բանակի մասին։ Իսկ եթե քայլեր էլ ձեռնարկվում են, ապա դրանք կիսատ-պռատ են ու էական փոփոխության չեն կարող հանգեցնել, իսկ որոշ դեպքերում էլ՝ ուղղակի եղած համակարգն են քանդում։

Օրինակ՝ երկամսյա հավաքներ են կազմակերպում կամ էլ նախագիծ են ներկայացնում բանակից գումարով ազատվելու վերաբերյալ։ Այս ամենով որևէ էական հարց չի լուծվելու։ Պատահական չեն կարծիքները, թե իշխանությունները միտումնավոր են այսպես վարվում, որ արժանանան արտաքին որոշակի ուժերի բարեհաճությանը և մնան իշխանության, չէ՞ որ դրսի ուժերին հզոր անվտանգություն ունեցող Հայաստան պետք չէ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում