Թուրքիայում բնակվող ռուսների թիվը կտրուկ նվազել է
Թուրքիայում կացության իրավունք ունեցող ռուսների թիվը դեկտեմբերի 7-ի դրությամբ 2023 թվականի հունվարի համեմատ նվազել է 34 տոկոսով՝ հասնելով 101 հազարի, գրում է Ermenihaber-ը։
Հունվարին Թուրքիայում բնակվել է ավելի քան 154 հազար կացության իրավունք ունեցող ռուսաստանցի։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում նոյեմբերի սկզբի դրությամբ կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների թիվը նոյեմբերի սկզբին կազմում էր 1 մլն 111 հազար։ Նրանց մեծ մասը գրանցված էր Ստամբուլում։