Գերությունից վերադարձած տղաներն այսօր չեն հարցաքննվի
Ադրբեջանական գերությունից վերադարձած հայ գերիները բուժզննումից հետո կվերադառնան տուն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետի փոխանցմամբ՝ վերադարձած գերիների հետ հարցաքննություններ և քննչական այլ գործողություններ այսօր չեն լինելու. «Պետք է հետազոտվեն, որ վստահ լինենք՝ տղաներն առողջ են։ Երբ բուժզննումն ավարտվի, կհանդիպեն ծնողներին»,- մանրամասնել է մարզպետը։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստան են վերադարձել 2020 թթ․ Խծաբերդի և Հին Թաղերի հատվածից գերեվարված 31 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախում գերեվարված 1 զինծառայող։ Նշենք՝ Ադրբեջանը վերջին պահին վերադարձող գերիների ցանկից հեռացրել է լիբանանայհայ Վիգեն Էուլջեքջյանի անունը՝ հրաժարվելով վերադարձնել նրան։