ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Քաղաքականություն

ՀՀ նախագահի խորհրդականները`վաստակած կենսաթոշակառուներ. Գորիկ Հակոբյանը համալրեց շարքը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականների թիվն ավելացավ ևս մեկով: Նոր խորհրդականն է արդեն նախկին ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը:

Միքայել Հարությունյան, Վարդան Խաչատրյան, Ալիկ Սարգսյան, Ֆելիքս Փիրումյան, Գագիկ Գևորգյան, տ. Մեսրոպ քահանա Արամյան, Արմեն Սմբատյան: Նրանք ՀՀ նախագահի խորհրդականներն են:

Ցանկին մեկ հայացք գցելով, կարելի է պատկերացում կազմել, թե ինչու է խորհրդականների նման կազմ հավաքվել:
Գրեթե բոլորն էլ անցել են վաստակած թոշակի, հետևում թողնելով հարուստ աշխատանքային կենսագրություն և աշխատանքային գործունեության կիզակետում անցել են վաստակած հանգստի:

Այսօր քչերն են հիշում, կամ ժամանակ առ ժամանակ են մտաբերում Ալիկ Սարգսյանին, ով 2011թ-ին դառնալով ՀՀ խորհրդական` հրաժեշտ տվեց գլխավոր ոստիկանապետի պաշտոնին:

Մինչ այդ Ա. Սարգսյանը զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը: Անցել է մի քանի տարի և կարելի է ասել, որ Ալիկ Սարգսյանը դեռ գործեր ուներ անելու, սակայն նախագահի խորհրդական լինելը` դանդաղ մահ էր նախկին ոստիկանապետի համար:
Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Վարդան Խաչատրյանը, ով 2000թ.-ի նոյեմբերից եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, 2008թ-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: Հին սերնդից են նրան մտաբերում:

2012թ-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Փիրումյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: Նշենք, որ մասնագիտությամբ ճարտարագետ-շինարար Ֆ. Փիրումյանը 1993-1995թթ եղել է շինարարության նախարար, այնուհետ` մինչև 1995-ը` քաղաքաշինության նախարար, 1999-2003թթ` Շիրակի մարզպետ, 2003-2004-ին` ՀՀ նախագահի խորհրդական, Տնտեսական մրցակցության մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 2004-ից` «Կոնցեռն Մոնառխ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
Նա Հյուսիս-հարավ ներդրումային ճանապարհային ՊՈԱԿ-ի տնօրենն էր:

ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել 2008թ-ին, իսկ 2016թ. փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական՝ նրան վերապահելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի լիազորությունները:

ՀՀ նախագահի հաջորդ խորհրդականը «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանն է:
Նա աստվածաբան է, գիտնական, սցենարիստ, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ, Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի և «Վէմ մեդիա արվեստներ»-ի հիմնադիր և տնօրեն, «Վէմ» ռադիոկայանի հիմնադիր և գլխավոր խմբագիր և այլն:

1996-1998 թվականներին ՀՀ հաջորդ խորհրդական Արմեն Սմբատյանը եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը, 2002-2010թթ.` Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: 2014 թվականին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով:

ՀՀ նախագահի մյուս խորհրդականը Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական, «Ռուսաստանի ոսկերիչների գիլդիա» ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը:

Բացի Տ. Մեսրոպ քահանա Արամյանից, Արմեն Սմբատյանից և Գագիկ Գևորգյանից, մյուս խոհրդականների համար ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը մխիթարական պաշտոն է, այնպես, որ ՀՀ նախագահի մյուս խորհրդականի մխիթրական պաշտոնը ստացավ բազմավաստակ ԱԱԾ-ական Գորիկ Հակոբյանը: