Մեծ էր պարոն Արարքցյանի նվիրումը համազգային նպատակների իրականացման վեհ գործում. Ալեն Սիմոնյանի ցավակցական ուղերձը
ԱԺ առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դրանում ասվում է.
Կյանքից հեռացել է Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը:
Իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին:
Մեծ էր պարոն Արարքցյանի նվիրումը համազգային նպատակների իրականացման վեհ գործում:
Հանգչեք խաղաղությամբ, պարոն Արարքցյան: