Դատախազը պահանջեց Ավետիք Չալաբյանին ազատազրկել 2,6 տարի ժամկետով
Այսօր` դեկտեմբերի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, «ՀայաՔվե»-ի նախաձեռնողներից, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով եզրափակից նիստն էր։
Մեղադրող դատախազը նիստին հանդես եկավ մեղադրական ճառով։
Դատախազը պահանջեց՝ Էմմա Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք նրա ամսական եկամտի տասնհինգապատիկի չափով։
Դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել Ավետիք Չալաբյանին ՔՕ 236-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս ժամկետով։
«Հաշվի առնելով, որ Ավետիք Չալաբյանը 3 ամիս 13 օր փաստացի անազատության մեջ է եղել, փաստացի անազատության մեջ գտնվելու 1 օրյա ժամկետը հաշվելով ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժի 2 օրվա դիմաց, ընդհանուր 6 ամիս 26 օր, Ավետիք Չալաբայանի նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատության սահմանափակում 1 տարի 11 ամիս 4 օր ժամկետով»,- ասաց դատախազը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին՝ 12։30։