72-ամյա քաղաքացին փորձել էր փոստային բաժանմունքում 10 000 դրամանոց թղթադրամ իրացնել
Դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ին, ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է իրացնել 10 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին: