Այսօր Ղազախի և Իջևանի սահմանին տեղի կունենա ռազմագերիների փոխանակում
Դեկտեմբերի 13-ին՝ օրվա առաջին կեսին, հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ղազախ շրջանում տեղի կունենա ռազմագերիների փոխանակում։ Այդ մասին հայտարարվել է հինգ օր առաջ, Turan գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրները։
Սպասվում է, որ Ադրբեջանը կազատի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցի երկու հանցագործի:
Հայ զինվորները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում և Արցախում։
2023 թվականի ապրիլին Հայաստանում ձերբակալվել, կալանավորվել են Հայաստանի սահմանն ապօրինաբար հատած, ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանությունը կազմակերպած և իրականացրած ադրբեջանցիները: