Ստամբուլում 5 հարկանի 2 շենք է փլուզվել
Այսօր կեսօրից հետո Ստամբուլի Իսթիկլալ պողոտայի հարևանությամբ գտնվող Զամբակ փողոցում 2 հատ հինգհարկանի շենք է փլուզվել, ինչի մասին տեղեկացնում է sondakika.com կայքը:
Ստամբուլի կենտրոնական մասում գտնվող պողոտայում 2 հինգ հարկանի շենքերի փլուզումը սարսափելի խառնաշփոթ է առաջացրել բնակիչների շրջանում: Այնտեղ են շտապել մեծ թվով փրկարարներ և շտապօգնության մեքենաներ: Առայժմ չի հաղորդվում թե ինչի հետևանք է փլուզումները: Սակայն փրկարարական ջոկատներից տեղեկացրել են, որ փլատակների տակ մարդիկ կան:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պարզելու համար փլուզման պատճառները: