Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ
Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Շնորհավորանքներս, Դոնալդ Տուսկ՝ Լեհաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ։
Ակնկալում ենք երկկողմ և բազմակողմ մակարդակներում Հայաստան-Լեհաստան համագործակցություն, ինչպես նաև` սերտ գործընկերություն Եվրամիության շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»