Տեղն արդեն պատրաստվել է․ Հռոմի պապ նշել է այն վայրը, որտեղ ցանկանում է թաղվել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեքսիկական N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ արդեն քննարկել է իր հուղարկավորությունը արարողությունների կազմակերպիչների հետ, և ասել, որ իրեն կհուղարկավորեն Սանտա Մարիա Մաջիորե հռոմեական բազիլիկայում։
«Տեղն արդեն պատրաստվել է։ Ես ուզում եմ թաղվել Սանտա Մարիա Մաջորեում։ Այո, քանի որ ես շատ նվիրված եմ այս վայրին, շատ։ Ես միշտ գնում էի այնտեղ։ Կիրակի առավոտները միշտ մի քիչ մնում էի այնտեղ։ Շատ ամուր կապ կա»,- ասել է Հռոմի պապը։