ՌԴ-ն Թուրքիայից ստացել է «Akkuyu» ատոմակայանի 1-ին էներգաբլոկի շինարարության թույլտվություն
«Ռոսատոմ»-ը ստացել Է Թուրքիայի Միջուկային կարգավորման գործակալության (NDK) խորհրդի թույլտվությունը «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարության համար։ Ասվում է Ռոսատոմի տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք կատարել ենք թուրքական օրենսդրության, ԱԷԿ-ի կառուցման միջազգային ստանդարտների բոլոր պահանջները և պատրաստ ենք առաջ շարժվել։ Նոր, կարևոր և պատասխանատու փուլ ենք թևակոխում», - ասվում է «Աքքույու Նուքլեար»-ի գլխավոր տնօրեն Անաստասիա Զոտեևայի հայտարարության մեջ։
Հաջորդ փուլն առաջին էներգաբլոկը շահագործելու արտոնագիր ստանալն է։