Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Հայաստանի կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը Հայաստանի արդարադատության ոլորտի ներկայացուցիչների հետ մասնակցեց ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ տպագրված նոր ձեռնարկի շնորհանդեսին, որը միտված է օգնելու ակտիվների բռնագրավման գործերով զբաղվող դատավորներին և դատախազներին: Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Հայաստանի կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: