Ալիևն առաջադրվել է Ադրբեջանի նախագահի թեկնածու
Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածուն կրկին լինելու է Իլհամ Ալիևը։
Այս մասին, APA-ի փոխանցմամբ, հայտարարել է կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդագովը։ «Առաջիկա արտահերթ ընտրություններում մեր թեկնածուն կլինի գործող նախագահ Իլհամ Ալիևը»,- լրագրողներին ասել է Բուդագովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել երկրում 2024 թվականի փետրվարին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։