Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կբանակցեն նոր բանտարկյալների գործարքի շուրջ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը և Իսրայելի իշխանությունները հաջորդ շաբաթ կարող են բանակցություններ սկսել գերիների փոխանակման նոր գործարք կնքելու շուրջ։ Ինչպես հաղորդում է TACC-ը՝ այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան աղբյուրին։
Մինչ այս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել էր Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու մի քանի երկրների կոչերը։