Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ «ամոթալի ֆարս է»․ հանրապետական սենատոր
Վլադիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ «ամոթալի ֆարս է»: Այս մասին Fox News-ի եթերում ասել է Օհայոյի հանրապետական սենատոր Ջ.Դ.Վենսը։
«Սա բացարձակապես ամոթալի է, մենք պետք է անցնենք շատ անարժանապատիվ գործընթացի միջով, երբ Զելենսկին գալիս է և պահանջում, որ ամերիկացի հարկատուն իրեն ևս 61 միլիարդ դոլար տաս»,- վրդովվել է կոնգրեսականը։
Նա Զելենսկու այցն անվանել է «աբսուրդ», որը նախատեսված է «միայն» ճնշում գործադրելու հանրապետականների վրա՝ հրաժարվելու ԱՄՆ հարավային սահմանի հարցից՝ «Ուկրաինային հերթական քարտ-բլանշը տալու համար»:
«Ես դա չեմ անի: Կարծում եմ, որ հանրապետականներն ընդհանրապես չպետք է դա անեն»,- ասել է Վենսը:
Նրա կարծիքով, եթե Զելենսկին «խելացի լիներ», նա ինքը «կճնշեր» Ջո Բայդենին նստել բանակցությունների սեղանի շուրջ հարավային սահմանի հարցով։