«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)
Մամուլ

Խոշորները դեմ են, բայց Մելիքբեկյանն իշխանական «այո» ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«ՀՖՖ նախագահի մոտեցող ընտրությունները խոստանում են կտրուկ ընթացք ստանալ ու առանձնանալ սենսացիոն բացահայտումներով ու դեպքերի անկանխատեսելի զարգացմամբ: Առաջադրված թեկնածու, գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին առաջադրել է «Անի» ֆուտբոլային ակումբը, որի հիմնադիր Խորեն Հովհաննիսյանը ստիպված է լինում պատասխանել մամուլի հրապարակումներին, որոնք վերաբերում են իր ակումբի կողմից պայմանավորված խաղերի մասին հարցերի, ավելին՝ հայտնի չէ, թե այս ակումբն ինչ ֆուտբոլային գործունեություն է ծավալել 2019թ.-ից, երբ պայմանավորված խաղերի կասկածով փակվեց առաջին լիգան, որտեղ վերջին տեղով ընթանում ու տարօրինակ հաշիվներով պարտվում էր:

Ինչեւէ, անցած շաբաթ «Հետք»-ի մեր գործընկերները, ըստ էության, սենսացիոն հոդված հրապարակեցին, որտեղ ներկայացված էին փաստեր բարձրագույն խմբում հանդես եկող «Վեսթ Արմենիա» ՖԱ-ի սեփականատիրոջ եղբորորդու մասին, որը Բելգիայում պայմանավորված խաղերի սինդիկատի դեմքերից է ու կապ ունի նաեւ հայկական թիմի հետ: Դժվար չէ կռահել, որ այս թիմը եւս հայտարարել է Արմեն Մելիքբեկյանին սատարելու մասին, իսկ նման հրապարակումներով դեռեւս չկա քրեական գործ հարուցելու մասին հայտարարություն. թերեւս իշխանությունները չեն ուզում մինչեւ դեկտեմբերի 23-ը նսեմացնել Մելիքբեկյանի «հեղինակությունը»: Սա դեռ հարցի մի կողմն է. պարզվում է՝ ՀՖՖ նախագահի թեկնածությանը դեմ են հայկական երկու առաջատար թիմերի՝ գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու»-ի եւ առաջնության ներկայիս առաջատար ու թերեւս այս պահին ամենաշատ երկրպագուներ ունեցող «Փյունիկ»-ի սեփականատերերը:

Առաջինի սեփականատեր Ջեւան Չելոյանցն անցած շաբաթ տված հարցազրույցում խստորեն քննադատել է Մելիքբեկյանին ու մեղադրել վերջինիս բազմաթիվ ֆուտբոլային «մեղքերի համար», իսկ «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաղուց է բացահայտ քննադատում ֆեդերացիայի նախագահին, իսկ վաղը հավիրել է մամուլի ասուլիս, եւ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, սպասվում են բացահայտումներ ոլորտում կատարված չարաշահումների մասին: Ի դեպ, այս երկու ակումբների սեփականատերերը ամենամեծ ներդրումն են արել հայկական ֆուտբոլում եւ դա կատարել են սեփական միջոցներից: Մասնավորապես, «Ուրարտու» եւ «Փյունիկ» ակադեմիաները ամենաշատ երեխաներն են մարզում, բաց աղբյուրների ուսումնասիրությունները խոսում են համապատասխանաբար 1400 եւ 1700 սաներ ունենալու մասին, ինչը հսկայական սոցիալական ու սպորտային ներդրում է Հայաստանում:

Փաստացի նման մարդկանց վստահությունը չվայելող Արմեն Մելիքբեկյանը դառնում է ֆեդերացիայի նախագահ՝ ունենալով ֆուտբոլային աննշան գործունեություն ծավալող ՀԿ-ների «անվերապահ» աջակցությունը: Իշխանություններն իրենց այս քայլով ցույց են տալիս, որ այդքան էլ չի հուզում ո՛չ հասարակական կարծիքը, ո՛չ ֆուտբոլային ապագան, ո՛չ էլ հռչակված ազատ ընտրություններն են իրական»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։