Անչելոտին հանդիպել է Ռումենիգենի հետ
Մյունխենի «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հանդիպել է ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգենի հետ, ինչի մասին տեղեկացնում է «Bild»-ը:
Իտալացի մասնագետը ժամանել է Գերմանիա, և հանդիպումը կայացել է Մյունխենի հյուրանոցներից մեկում: Արդյունքում քննարկվել է հաջորդ մրցաշրջանում թիմի ելույթներին վերաբերող հարցեր:
Անչելոտին «Բավարիան» կգլխավորի ամռանը` փոխարինելով «Մանչեսթեր Սիթի» հեռացող Խոսեպ Գվարդիոլային: