Թեհրանն առաջարկել է Պաղեստինի ճակատագրի վերաբերյալ ինքնորոշման հանրաքվե անցկացնել
Իրանին ու Իսրայելին միավորում է միայն պատմական Պաղեստինի տարածքում երկու անկախ պետություններ ստեղծելու հնարավորության հանդեպ առկա թերահավատությունը։ Թեհրանն առաջարկում է ինքնորոշման հանրաքվե անցկացնել այդ տարածքների բնիկ բնակիչների ժառանգների շրջանում։
Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին՝ Դոհայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ։