Ադրբեջանը պահանջում է Մեծ Բրիտանիայից զենք չվաճառել հայկական կողմին
Այսօր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի առևտրի և արդյունաբերության նախարարի հետ, ինչի մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի նախարարների միջև Լոնդոնում կայացած հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև առկա տնտեսական կապերն ավելի զարգացնելու և եղած հնարավորություններն ամբողջությամբ օգտագործելուն ուղղված հարցեր: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը իր բրիտանացի գործընկեր Ֆրանսիս Մոդլային մտահոգություն է հայտնել բրիտանական ընկերությունների կողմից ԼՂ ուժերին զենք վաճառելու կապակցությամբ: Ըստ աղբյուրի` ադրբեջանցի նախարարը ապացույցներ է ներկայացրել և պահանջել է բրիտանական իշխանություններից իրենց ընկերություններին թույլ չտալ նման իրավիճակում զենք վաճառել Հայաստանի կամ ԼՂ ուժերին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը բրիտանական ընկերություններին մեղադրել էր հայկական կողմին մեծ հեռավորույամբ դիպուկահար հրացաններ վաճառելու մեջ: