Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոշոր զորավարժություններ է սկսել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) երկուշաբթի առավոտյան լայնածավալ զորավարժություններ են անցկացրել: Զորքերը կիրառել են տարբեր սցենարներ՝ հանրապետության անվտանգությունն ապահովելու և ահաբեկչական և անջատողական խմբավորումների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim պետական գործակալությունը։
«Տեղի են ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի խոշոր զորավարժություններ, որոնց ընթացքում փորձարկվել են երկու համակցված և մասնագիտացված մոտեցումներ՝ ապահովելու Իրանի անվտանգությունը և պայքարելու ներքին սպառնալիքների դեմ, մասնավորապես՝ հակակառավարական, ահաբեկչական և անջատողական խմբավորումների»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունները կայացել են Նաջաֆ Աշրաֆ ռազմաբազայում՝ հանրապետության արևմուտքում գտնվող Քասր-է Շիրին գյուղի ճամբարի տարածքում։