«ՀԱՄԱՍ»-ը հրթիռակոծել է Թել-Ավիվը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևը՝ Ալ-Քասամ բրիգադը, հրթիռակոծում է Թել Ավիվը՝ ի պատասխան Գազայի հատվածում խաղաղ բնակիչների մահվան, ասվում է շարժման հայտարարության մեջ։
Ավելի վաղ РИА Новости-ի թղթակիցը հայտնել էր, որ Թել Ավիվում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչում։
«Ալ-Քասամի բրիգադները հրթիռային հարվածներ են հասցնում Թել Ավիվի վրա՝ ի պատասխան սիոնիստական (իսրայելական-խմբ.) խաղաղ բնակիչների կոտորածին»,- ասվում է ռազմական թևի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։