Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հասարակություն

Համայնքային գերեզմանատներում ներդրվել են նոր ծառայություններ՝ արատավոր դեպքերը բացառելու համար

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատան սկզբնամասն ամիսներ առաջ անխնամ տարածք էր, որն այժմ ամբողջությամբ բարեկարգ է: «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության նախաձեռնությամբ վերջին մեկուկես տարում համայնքային գերեզմանատներում  մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել:

«Քանաքեռ-Զեյթուն գերեզմանատան դիմացի տարածքում քաղաքացիների հետ համատեղ բարեկարգվել է, պարսպապատվել և հենապատերով ամրացվել: Մի քանի գերեզմանատներում կատարվել են ասֆալտապատման աշխատանքները»,- ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյանը:

Երևանի «Արին Բերդ» գերեզմանատան շուրջ 181 հեկտարից ազատ է մոտ 45 հեկտարը: Հուղարկավորության համար տեղը հատկացվում է անվճար, բայց, այսպես ասած՝ «ով, որտեղ ու ինչքան քմ տարածք ցանկանա վերցնել» չի կարող: 

«Գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված չափերով՝  ընտանիքի  անդամների թվով պայմանավորված և անվճար հիմունքներով: Համաչափություն ապահովելու համար միջգերեզմանային հատվածներում պահպանում ենք 80 սմ, մեքենայի մոտենալու տարածքները՝ 5.5-6 մ, որպեսզի քաղաքացիները կարողանան հեշտությամբ մոտենալ  գերեզմաններին»,- նշում է «Արին Բերդ» գերեզմանատան վարիչ Նիկոլայ Ավալյանը:

«Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ն ամենօրյա հսկողություն է իրականացնում գերեզմանատներում՝ հնարավոր խախտումները բացառելու համար: Այդ նպատակով են ավելացել նաև մատուցվող վճարովի ծառայությունները: ՀՈԱԿ-ը պատրաստ է քաղաքացիներին աջակցել նաև շինարարական աշխատանքների իրականացման գործում: 

«Ոլորտում առկա էին բազմաթիվ արատավոր երևույթներ, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնող անձանց կողմից առաջարկվել են տարբեր ծառայություններ հուղարկավորությունը ստանձնող կամ գերեզմանն օգտագործողներին, որի պատճառով վերջիններս ըստ իրենց ցանկության, բարեկարգել են գերեզմաններն ավելի մեծ չափերով, քան նախատեսված է: ՀՈԱԿ-ը այդպիսի արատավոր երևույթների դեմ պայքարելու համար հանդես է եկել առաջարկով՝ մեծացնել վճարովի ծառայությունների ցանկը և իրականացնել նաև շինարարական աշխատանքներ»,-նշում է ՀՈԱԿԻ իրավաբան Եվա Վարդանյանը:

«Մենք նաև քաղաքապետարան առաջարկ ենք ներկայացրել, ըստ որի՝ կոռուպցիայի վտանգներից զերծ մնալու համար քաղաքացիներին առաջարկել նաև արդեն բետոնապատված տարածքներ: Իսկ գումարներն էլ կուղղվեն համայնքային բյուջե»,- ընդգծում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Երևանի համայնքային գերեզմանատները բացվել են 1924 թվականին, մինչդեռ արխիվը սկսում է 1986-ից: Գերեզմանատների հին հատվածում հուղարկավորություններ այլևս չեն թույլատրվում: Ասում են՝ առաջին հայացքից թվացյալ ազատ  տարածքներում, կարող են լինել հուղարկավորություններ, որոնք ժամանակին չեն սահմանազատվել, իսկ հողաթումբն էլ հավասարվել է հողին:

Ոլորտում տարիների ընթացքում կուտակված խնդիրները համայնքը փուլ առ փուլ մտադիր է լուծել: