«Նալո՞գ են ուզում` տալիս ենք, ի՞նչ են ուզում, թող թողնեն` ժողովուրդն աշխատի». ձկնաբուծարանների աշխատակիցները դժգոհ են կառավարության նոր նախագծից (տեսանյութեր)
Ձկնաբույծներն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց և բողոքի ակցիա են անում:
Ըստ նրանց՝ պատճառը 2-3 շաբաթ առաջ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: