Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. Օղակաձև այգում հայտնաբերվել են կրակված պարկուճներ
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ «Կարաս» թոնրատան հետնամասում գտնվող զբոսայգում, կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, տարածքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ։
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հիվանդանոցներում պարզում են՝ արդյո՞ք նշված կրակոցների հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ չկան:
Դեպքի փաստով Քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։