Սառը ցնցուղ` «Բաղրամյան 26»-ում. ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն նախագահականում են. (տեսանյութ)
Րոպեներ առաջ նախագահական նստավայր այցելեց ՀՀԿ-ի քաղաքային ու մարզային էլիտան` նախարարից մինչև մարզպետ և մինչև կարկառուն հանրապետական:
Ինչ է քննարկվելու «Բաղրամյան 26» -ում: ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ասել է, որ նախագահ Սարգսյանի ելույթը կլինի Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ:
Մինչ դեռ Հանրապետական թևում կարծում են, որ նախագահն այսօր վերջակետ կդնի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը և կլինեն հնարավոր նշանակումներ:
Ի՞նչ է նշանակում սա, արդյո՞ք նախագահը գաղտնի է պահում վճռական իր քայլերը, թե՞ հանրապետականի հանդեպ վստահությունն է պակասել: Չի բացառվում, որ այս խորհրդավոր ուրբաթի հանդիպումը սառը ցնցուղ լինի, առավել ևս, որ ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից բացի ԲՀԿ-ն էլ էր բաղրամյան 26-ում:
Բաղրամյան 26 ժամանած ողջ քաղաքական էլիտան «ուրբաթախոս է դարձել»: Լրագրողների հարցերին ոչ-ոք չէր պատասխանում: Պարբերաբար որոշ պաշտոնյաների կողմից վիրավորական ռեպլիկներ էին բաց թողնվում լրագրողների հասցեին: