Զելենսկին կմեկնի ԱՄՆ և կհանդիպի Բայդենի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դեկտեմբերի 12-ին Սպիտակ տանը հանդիպելու հրավեր է ուղարկել։ Ուկրաինայի ղեկավարի այցն ԱՄՆ կսկսվի դեկտեմբերի 11-ին։ Այս մասին հայտնում է նախագահական գրասենյակի Telegram-ի ալիքը։
«Դեկտեմբերի 11-ին Վլադիմիր Զելենսկին կսկսի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ուկրաինայի նախագահը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, կանցկացնի մի շարք հանդիպումներ ու բանակցություններ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Զելենսկին կենտրոնանալու է Միացյալ Նահանգների, Եվրոպայի և աշխարհի շուրջ Ուկրաինային աջակցելու միասնության ապահովման վրա՝ պաշտպանվելու «ռուսական ահաբեկչությունից և ամրապնդելու միջազգային կարգը, որը հիմնված է կանոնների և յուրաքանչյուր ազգի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»։