Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի «Sandown» դասի երկու ականորս նավ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի «Sandown» դասի երկու ականորսական նավ: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
«Թագավորական նավատորմի երկու ականորսական նավեր նավատորմից տեղափոխվում են Ուկրաինայի զինված ուժեր՝ ծովում Ուկրաինայի կարողությունն ուժեղացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Sandown դասի նավերի (MCMV) տեղափոխման մասին երկուշաբթի օրը պաշտոնապես կհայտարարի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսը։