Ադրբեջանը նախատեսում է ընդլայնել Եվրոպայում գազի մատակարարման աշխարհագրությունը. Իլհամ Ալիև
Ադրբեջանը ծրագրում է ապագայում ընդլայնել եվրոպական երկրների թիվը, որոնց գազ է մատակարարում, ասել է նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվականները՝ հղում տալով նրա՝ կիրակի օրը Սերբիայի Նիշ քաղաքում Սերբիա-Բուլղարիա գազային փոխկապակցիչի գործարկման արարողության ժամանակ արված հայտարարությանը։
«Մեր ապագա ծրագրերը կապված են գազի արտահանման աշխարհագրության ընդլայնման հետ՝ նոր փոխկապակցիչների միջոցով եվրոպական նոր երկրների շուկաներ մատակարարումների դուրս գալու հաշվին»,-ասել Է Ալիևը։
Ադրբեջանը ներկայումս գազ է մատակարարում Եվրոպայում Իտալիային, Բուլղարիային, Հունաստանին, Ռումինիային և Հունգարիային: Սերբիայում առաքումները կսկսվեն 2024 թվականին։ Բացի այդ, Եվրոպայի մի շարք երկրներ հետաքրքրություն են հայտնել ադրբեջանական գազի գնման հարցում։