Մեծ Բրիտանիան և Նորվեգիան կգլխավորեն կոալիցիան՝ ծովում Ուկրաինային աջակցելու համար
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան կգլխավորեն Ուկրաինայի ծովային հնարավորություններին աջակցելու նոր կոալիցիան, որը ռազմանավեր կտրամադրի Կիևին, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը իր կայքում։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Մեծ Բրիտանիան Նորվեգիայի հետ միասին կգլխավորի ծովային հնարավորությունների նոր կոալիցիան, որը նավեր և տրանսպորտային միջոցներ կտրամադրի ծովում Ուկրաինայի կարողությունը ուժեղացնելու համար»,- ասվում է բրիտանական կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: