Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան Ալ-Բիրա քաղաքի վրա
Իսրայելական բանակը, օգտագործելով մարտական զինամթերք և արցունքաբեր գազ, գրոհում է Արևմտյան ափին գտնվող Ալ-Բիրա քաղաքը։ Այս մասին հայտնում է Al Jazeera համաարաբական հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելցի զինվորները զենք և հատուկ միջոցներ են կիրառել Հորդանան գետի Արևմտյան ափի Ալ-Բիրա քաղաքի Սաթե Մարհաբ շրջանը գրոհելու գործողության ժամանակ։
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը նաև հարձակում է իրականացրել Շուկբա գյուղի վրա, որը գտնվում է Պաղեստինի ազգային վարչակազմի վարչական մայրաքաղաք Ռամալլայից արևմուտք:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատի անդամ Բեռնի Սանդերսը հայտարարել էր, որ Իսրայելը կորցնում է հեղինակության պատերազմը՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի համաշխարհային հանրության գնահատականի տեսանկյունից։