Առուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ
Հասարակություն

Դահուկային համալիրն առանց փորձաքննության արդեն «խժռել է» 6 հա անտառ․ «Հետք»

«Հետքը» գրում է, որ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում` Եղիպատրուշ գյուղում, 2023 թ. հունվարից գործում է «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի լեռնադահուկային համալիրը, որը ներառում է ճոպանուղին, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքները։ Սակայն «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը ներկայացրել է փորձաքննության այս տարվա աշնանը` հայտը Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է հոկտեմբերի 4-ին։ Հետևաբար, կառուցապատում, շինարարություն և գործունեություն իրականացրել է ապօրինի՝ չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։

«Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին արդեն անդրադարձել ենք: Ընկերության միանձնյա բաժնետերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Տիգրան Հարությունյանն է: Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը: Վերջինիս մասնակցությունը «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում անուղղակի է` «Միկշին» ՍՊԸ-ի միջոցով, որի 100% բաժնետերը նույնպես ինքն է:

Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել, թե ինչու է «Մայլեռ» նախագիծը հիմա ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, եթե տևական ժամանակ արդեն գործում է։ Այս հարցին նախարարությունը խուսափողական և ոչ բովանդակային պատասխան էր տվել՝ մեկ էջ վկայակոչելով օրենքի այն դրույթները, թե որ դեպքում է նախագիծը ներկայացվում փորձաքննության։ Մեղմ ասած՝ նախարարությանը չի հետաքրքրում այն փաստը, որ համալիրն արդեն գործում է, ծառերը հատվել են, կարևորը օրենքի ընթացակարգով փորձաքննության ներկայացնելու փաստն է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս ամենից անտեղյակ է։ Տեսչական մարմնին հարցրել էինք՝ արդյոք տեսուչները երբևէ այցելել են նշված տարածքներ, չեն նկատե՞լ, թե ինչպես է կառուցվում հսկա համալիրը, ստուգայցեր չե՞ն կազմակերպվել տարածքում, տեսուչներին չի՞ հետաքրքրել, թե ինչու են հատվում ծառերը, կա՞ն համապատասխան թույլտվություններ և ՇՄԱԳ նախագիծ: Այս հարցերին ի պատասխան` Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետ Ս. Գալստյանը պատասխանել է, որ «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում նախատեսվում է ստուգում իրականացնել: «Ստուգման ավարտից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է բաժնի պետը:

Ինչ խոստումներ են տրվել Կառավարությանը

2021թ․ հուլիսի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին։ Ծրագիրն իրականացնող «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն պատրաստվում էր շուրջ 15 միլիարդ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնար զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Այդպիսով, ապահովվելու էր 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։ Ըստ ներդրումային նախագծի՝ կառուցվող համալիրը հնարավորություն էր ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի, պետական բյուջե վճարվելու էր ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:

Ինչ է նախատեսված՝ ըստ ՇՄԱԳ-ի

Քանի որ ծրագիրը նոր է ներկայացվում շրջակա միջավայրի փորձաքննության, նախագծում խոստումները և ծրագրերը ապագային են վերաբերում: Այսինքն` գլխավոր պլանի համաձայն՝ լեռնադահուկային հանգստավայրը պետք է ներառի 17 ճոպանուղի՝ ժամում 41,400 մարդ ընդհանուր թողունակությամբ, որոնք կկարողանան սպասարկել միաժամանակ 17,000 դահուկորդի:

Ծրագրի ավարտին «Մայլեռ մաունթին ռեզորթը» կունենա մոտ 100 կմ երկարությամբ սահուղիներ: Նախատեսվում է նաև արհեստական ձնագոյացման համակարգի ներդրում, որը հնարավորություն կտա, անկախ եղանակային պայմաններից, ունենալ ձնապատ սահուղիներ դեկտեմբերից մինչև ապրիլ:

«Մայլեռ մաունթին ռեզորթ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ծավալուն բնակելի թաղամասերի կառուցում: Ծրագրի ավարտին կլինի մոտ 15 հազար համար (հյուրանոցային, ապարտ հոթելներ, առանձին սեփական տներ և այլն), որը հնարավորություն կտա գիշերակացով ընդունելու մոտ 40 հազար հյուրի:

10 հա անտառ՝ առաջին փուլի համար

Այս խոստումները կյանքի կոչելու համար հետաքրքրություն ներկայացնող հատվածներում, մասնավորապես՝ սահուղու և ճոպանուղու համար, անտառահատում է նախատեսվել՝ նոր անտառների մի քանի անգամ ավելի վերականգնման պայմանով։ Առաջին փուլում նախատեսվել է 10 հա մակերեսով անտառահատում։

«Անտառահատումները, որքան էլ անցանկալի, անխուսափելի են լեռնային հանգստավայրերի ստեղծման գործում: Քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից»,- նշվել է ներդրումային ծրագրում։

Մինչդեռ ՇՄԱԳ-ում մեկ նախադասություն է նվիրվել անտառներին, դրանց ճակատագրի մասին ոչինչ չի ասվում։ «Տարածքում անտառների հետ իրավահարաբերությունները և պլանավորվող միջոցառումներն իրականացվելու են համաձայն նախաձեռնողի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի։

Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրեցինք հայտնել, թե որտեղ են կատարվել անտառահատումները և որտեղ են տնկվել խոստացված ծառերը։

Նախարարությունը տեղեկացրել է, որ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երնջատափի անտառպետության տարածքից արդեն իսկ հատվել է 5,659 հա անտառային տարածք: