Պատմական հանդիպում` Կուբայում
Այսօր Երեւանի ժամանակով 23.15-ին նախատեսված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Հանդիպումը պատմական է համարվում, քանի որ 1054 թվականից, այսինքն՝ քրիստոնեական եկեղեցու պառակտումից ի վեր, Կաթոլիկ եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների առաջնորդները չեն հանդիպել:
Հանդիպման ավարտին նախատեսվում է, որ հոգեւոր հայրերը կստորագրեն համատեղ հռչակագիր, որը ավելի շատ քաղաքական բնույթ է կրելու: Ենթադրվում է նաև, որ դրանում անդրադարձ է կատարվելու միջազգային մի շարք առանցքային հիմնահարցերի, այդ թվում՝ սիրիայի հակամարտությանն ու այնտեի քրիստոնյաներին:
Որոշ տեղեկությունների համաձայն, պատրիարք Կիրիլը Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպելու է նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ: Մոսկվայում գիտակցում են Հռոմի պապի մեծ հեղինակությունն ու ազդեցութունն Արեւմուտքում, ուստի ցանկանում են օգտագործել առիթը Արեւմուտքի հետ հարաբերություններում լարվածությունը թոթափելու համար: