Ինդոնեզիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի ափերին 6,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվում է Անդեկանտոր քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը 30 կմ խորության վրա է:
Զոհերի և ավերածությունների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն: