Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Վլադիմիր Պուտինը համաձայնել է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին Կրեմլում Հայրենիքի հերոսների օրվա արարողությունից հետո լրագրողներին հայտնել են ռուսական պետության ղեկավարի հետ զրույցի մասնակիցները:
Դոնեցկի ժողովրդական հանրապետության խորհրդարանի խոսնակ Արտեմ Ժոգան համապատասխան խնդրանքով դիմել է Պուտինին, և ՌԴ նախագահը համաձայնել է, ասել են մասնակիցները։
Պետության ղեկավարի պաշտոնում Պուտինի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 7-ին։ Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին։