Հրազդանում շների սպանդ են արել, առանձնակի դաժանությամբ վերացրել են թափառող շներին. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԱԺ-ում իր ելույթը և կից գրել.
«Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձել եմ թափառող կենդանիների և նրանց նկատմամբ իրականացվող սպանդի խնդրին՝ ընդգծելով, որ դա միանշանակ կառավարության ու իրավապահ մարմինների թերի աշխատանքի հետևանք է։
Հ․Գ․ Տեղյակ եմ պահել նաև, որ այսօր՝ ժամը 14։00-ին, կենդանասերները Գլխավոր դատախազության մոտ բողոքի ցույց են իրականացնելու»,- գրել է Մանուկյանը։