Ռուսաստանում նախագահի ընտրությունները կտևեն 3 օր
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2024 թվականի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկությունը տեղի կունենա երեք օր՝ 15-ին, 16-ին և մարտի 17-ին` գլխավոր օրը։
«Քվեարկության եմ դնում 2024 թվականի մարտի 17-ին կայանալիք Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում քվեարկությունը եռօրյա ժամկետում անցկացնելու մասին հարցը»,- հայտարարել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
Ինչպես ավելի վաղ նշել էր Պամֆիլովան, Ռուսաստանի Դաշնությունում ավանդական է դառնում ընտրությունների եռօրյա քվեարկությունը։