Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թnւրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր (տեսանյութ)
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը մերժել է դատախազության բողոքը
Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա
Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Դրեյֆուսի գործը և մեր քաղբանտարկյալները. մարդու իրավունքների օրվան ընդառաջ. Վահե Հովհաննիսյան

Վեհափառները կարող են դիմել իրավապահներին, որ չի կարելի մարդկանց հանիրավի դատապարտել: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Դրեյֆուսի գործը և մեր քաղբանտարկյալները. մարդու իրավունքների օրվան ընդառաջ

1898-ին Էմիլ Զոլան հրապարակեց «Ես մեղադրում եմ» հոդվածը, որը Ֆրանսիայում առաջացրեց լուրջ հասարակական ճգնաժամ։ Դրեյֆուսը ֆրանսիական բանակի սպա էր, որը ձերբակալվել էր դավաճանության համար և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Արդար դատավարությանը խոչընդոտում էր մի քանի հանգամանք. բանակը, որը շատ ազդեցիկ էր, Դրեյֆուսի ազգությունը՝ հրեա, և հանրային կարծիքը, որը պնդում էր՝ պատժել «դավաճանին»։

Է. Զոլան իր հոդվածում առաջին տեղում դրեց արդարադատությունը և իր հեղինակությամբ ֆրանսիական հանրային վերնախավի մի մեծ հատվածի կոնսոլիդացրեց իր շուրջ։ Կար մամուլ, կար բարիկադավորված հասարակություն, որը սակայն մի պահից սկսած՝ պահանջում էր միայն մեկ բան՝ արդարություն։ Սուր սոցիալական կոնֆլիկտից ֆրանսիական հասարակությունը դուրս եկավ ավելի ուժեղ, ավելի հասունացած։ Ի վերջո, Դրեյֆուսը արդարացվեց։ Այս պատմությունը Ֆրանսիայի առողջ զարգացման հարցում ունեցել է կարևոր նշանակություն և բեկումնային պահ եղավ աշխարհում քաղաքացիական հասարակության զարգացման մեջ։

Հայաստանը՝ անօրինականությունների խաչմերուկ՝ Էմիլ Զոլայի բացակայությամբ

Արմեն Աշոտյանի գործ

Հայաստանում հնարավոր չէ գտնել բանական մարդու, որը չգիտի, թե ինչու է Աշոտյանը բանտում։ Բոլորը գիտեն, որ նա անազատության մեջ է իր քաղաքական հայացքների և իր գործունեության համար։ «Աշոտյանին ես միշտ էլ չէի սիրում» ձևակերպումն ուղղակի արդարացում է՝ պախկվելու, անձայն լինելու համար։  Արդարադատություն պետք է պահանջել բոլորի համար, ու անձնական նախասիրությունները կապ չունեն։

Լևոն Քոչարյանի դեպք

Լ. Քոչարյանի դեպքը աֆրիկյան, լատինաամերիկյան գեշ ռեժիմներին բնորոշ պատմություն է։ Մարդը ցուցադրաբար ենթարկվում է հարձակման, իշխանությունը դրանով ինչ-որ բան է ուզում հասկացնել (ամեն ինչ աչքիդ առաջ է), հետո նրան  բանտարկում են և մեղադրում լրիվ հակառակի մեջ։ Իշխանությունը 3 մլն մարդու այսպիսով հասկացնում է, որ ցանկացածիդ հետ նման կերպ կարող եմ վարվել։ Ու քաղաքացիական տհասություն է՝ այստեղ քաղաքական հայացքների կամ նախագահ Քոչարյանի հանդեպ այս կամ վերաբերմունքը որպես արդարացման փաստարկ բերելը։

Գեներալ Խաչատուրովի բանտարկությունը

Գ. Խաչատուրովը երկար ժամանակ  անազատության մեջ էր։ Խաչատուրովն այն դեմքն է, որը չէր առաջացնում հակակրանք հանրային որևէ շերտի մոտ, և նրա պաշտպանության-արդարադատության պահանջով կարելի էր վարակել շատ լայն շերտերի։ Ի վերջո, սա այն գեներալն էր, որով պարծենում էր հասարակությունը տավուշյան մարտերի ժամանակ։ Բայց հասարակությունը լռեց։ Մինչև մեր հասարակությունը չսովորի պահանջել արդարություն, արդարադատություն և չզարգանա այն աստիճանի, որ պայքարի դրա համար, մենք ապրելու ենք շատ անդուր փուլեր։

Գագիկ Ծառուկյանի գործ

Գ. Ծառուկյանին դատում են ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդկանց 10 հազար դրամ տալու համար։

Երբ մի ամբողջ ժողովուրդ գիտի և թերևս մասնակից է 1995-ից բոլոր ընտրությունների կասկածելի ընթացքին և արդյունքներին, տեղյակ է ընտրական համակարգի որակի և մեխանիզմների մասին, այդ ֆոնին իրավապահ և գործող քաղաքական համակարգը բեմադրում է իբր ընտրական արդարությանը նվիրված քրգործ, բանտարկում է Ծառուկյանին, ու մենք ձևացնում ենք, թե սա նորմալ է։

Բոլորը՝ դատախազը, քննիչը, դատավորը, իշխանական մեդիան,ԲՀԿ ցուցակներում ու այնուհետև ՔՊ-ում հանգրվանածները, հասարակությունը, բոլոր գիտեն որ սա անլուրջ է, բայց բոլորը դառնում են մեծ կեղծիքի մասնակից։ Ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու ընտրական համակարգի խորքային արատները. իհարկե՝ ոչ։ Ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու, թե «մեզ Ղարաբաղ պետք չի, Սյունիք պետք չի» արժեհամակարգով քաղաքացին ազատ ընտրությամբ ինչ կարող է անել, ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու, թե ինչ է պետք անել, որ ՀՀ քաղաքացին իր ազատ, բայց չգիտակցված քվեով չսպանի պետությունը։ Ոչ ոք սրա մասին չի մտածում։ Խնդիրը մարդուն ինչ-որ այլ մոտիվացիայով վատություն  անելն է ու որևէ առիթով բանտարկելը. դա հասկանում են բոլորը, բայց սա ևս արդեն «նոր նորմալի» մաս է։

Մամիկոն Ասլանյանի գործ

Մարդը բանտարկված է մեկ պարզ պատճառով. հաղթել է ՏԻՄ ընտրություններում։ Սա գիտեն բոլորը՝ ընտրողները, բռնողները, սիրողները-չսիրողները, վանաձորցիները։ Բայց մենք չենք անում մի պարզ բան՝ չենք պահանջում արդարադատություն։ Չենք պայքարում, որ դադարեցվի մարդկանց խոշտանգումը։

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը բանտարկվեց, Ավետիք Չալաբյանը բանտարկվեց, Նարեկ Մալյանն անազատության մեջ է, Հրանտ Բագրատյան՝ քրեական գործ, Գառնիկ Իսագուլյան՝ բանտարկվեց։ Բազմաթիվ ակտիվիստներ, ընդամենը սոցցանցերում էմոցիոնալ գրառումների համար ենթարկվում են հետապնդման, Տաթևիկ Վիրաբյանը և ծայրահեղ վիճակում գտնվող արցախցի այլ երիտասարդներ կալանավորվեցին ու հետապնդվեցին։ Քրեական գործեր բազմաթիվ հանրային գործիչների հանդեպ, Ավետիք Իշխանյանի գրառման վրա հարուցված գործը՝ վառ օրինակ։

Էմիլ Զոլայի բացակա կոչը

Արդարադատության մասին այլասերված պատկերացումներ ունեն և´ քաղաքական իշխանությունները, և´ դատաիրավական համակարգի պատասխանատուները, և´ լայն հասարակությունը, որը միշտ ուրախանում է բանտում նստած մարդով, անարդար դատավարություններով և ըստ նախասիրության տրվող կալանքներով։ Նման պայմաններում է սուր զգացվում Էմիլ Զոլայի պես բեկումնային անհատների բացակայությունը, ովքեր իրենց հեղինակությամբ հասարակություններին կպարտադրեն ճիշտ արժեքներ և ճիշտ մտածողություն։

Մենք ունենք բարձր որակի փաստաբաններ, որոնք նաև լավ քաղաքացիներ են։ Բայց փաստաբանները մնացել են մենակ՝ դատաիրավական ԳՈՒԼԱԳԻ առաջ, և նրանք հաճախ, բնական է, պարտվում են։

Ո՞վ կարող է կասեցնել 2018-ին փողոցից եկած ռեժիմի արյան պահանջը. միայն՝ հասարակությունը։ Բայց հասարակությանը պետք է սթափեցնել ու կոնսոլիդացնել։ Ինչպե՞ս։

Իրականում տարբերակները քիչ են։ Պետք է հիշենք, որ անմեղ մարդկանց կալանավորում, կեղծ գործեր հարուցում, դատում, ճակատագրերի հետ խաղում են կենդանի մարդիկ՝ քննիչ, դատախազ, դատավոր։ Դատաիրավական գիլյոտինը կազմված է մարդկանցից։

Անհրաժեշտ է սթափեցնել այդ մարդկանց ու սթափեցնել լայն հասարակությանը։

Անձամբ ես տեսնում եմ հետևյալ ազդեցիկ խոսքի հնարավորությունը.

-   Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Առաջինի կոչը՝ ուղղված դատախազներին, քննիչներին, դատավորներին, որ չի կարելի մարդկանց հանիրավի դատապարտել, չի կարելի խաղալ մարդկային ճակատագրերի հետ։ Որ դա ծանր մեղք է։ Ու կոչ լայն հասարակությանը, որ երկրում տեղի են ունենում ահռելի ծավալի անօրինականություններ։

-  Աշխարհի ազդեցիկ հայերի համատեղ կոչը՝ նույն շեշտադրումներով։

Գուցե իմ առաջարկները լավագույնը չեն, բայց ինչ-որ բան անելը ավելի ճիշտ է, քան մնալ դիտորդ՝ հրեշավոր մեքենայի անօրինականությունների հանդեպ։ Զսպող բոլոր ինստիտուտները կազմաքանդված են, ուրեմն պետք է գտնել այլ, ոչ ստանդարտ տարբերակներ։