Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ Շաֆիև
Մշակույթ

Կյանք արժեցող խաղաղություն. Ալբերտի մտորումները

Երևանի Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցը հայտարարել է շարադրությունների մրցույթ  «Կյանք արժեցող խաղաղություն» վերնագրով, որի նպատակն է նախազորակոչային տարիքում արժևորել գիտակցությունը բանակի ու սահմանը պահող զինվորի հանդեպ:

Newspress.am-ի խմբագրություն է ուղարկել նույն դպրոցի 9-րդ «ա» դասարանի աշակերտ Ալբերտ Հովհաննիսյանը, ում ստեղծագործությունը լավագույնների շարքում է: Մեզ հետ զրույցում պատանի Ալբերտը նշեց, որ որպես ապագա զինվոր ինքն ու իր տարեկիցները պատրաստ են նույն քաջությամբ ու համառությամբ պահպանել մեր սահմանի անվտանգությունը, որն այսօր անում է յուրաքանչյուր զինվոր:

albert

Ստորև ներկայացնում ենք ապագա զինվորի մտորումները.

«Մեր կյանքը հիմնված է մեր զինվորների մարտունակության ու զորության վրա: Այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգած հայ զինվորները հերոսկան, բայց և դժվար ժամանակների զինվորներ են: Թշնամին, խախտելով հրադադարի ռեժիմը, ամեն պահի ստեղծում է պատերազմային իրավիճակ: Եվ միայն մեր քաջազուն զինվորների զգոնության շնորհիվ է, որ այսօր պահպանվում է հարաբերական խաղաղ վիճակ:

Այո, հարաբերական խաղաղ, քանի որ մինչ մենք այստեղ մեր դասարաններում, մեր տանը, կամ աշխատավայրում հանգիստ մեզ համար մեր առօրյա դասերով, աշխատանքով ու հոգսով ենք տարված` սահմանին կանգնած հայ զինվորը կանխարգելում է թշնամու դիվերսիոն գործողությունները` թույլ չալով նրան ներթափանցել մեր սահմանները: Իհարկե այս ամենը, որքան մեզ համար այդ պահին անաղմուկ, այքան էլ վտանգներով ու դրանից բխող հետևանքերով հղի է լինում սահմանում կանգնած զինվորի համար: Նրանք` մեր հայ զինվորները, մեր հողը, մեր հայրենին, մեզ ու մեր ընտանիքների խաղաղությունը պահպանում են իրենց կյանքի գնով: Կյանք, որի համար ողբում է ոչ միայն որդեկորույս ծնողը, այլև ցանկացած հայ քաղաքացի, ով գիտակցում է, թե որքան մեծ է իր ազգի կորուստը, ով հասկանում է, որ մի տան ճրագ ևս մարեց իր խաղաղության ու անհոգ ապրելու համար, որ հենց այդ զինվորը այդ պահին, երբ ինքը հանգիստ քնած էր, կամ մեկ այլ գործով զբաղված` մարտնչում էր թշնամու դեմ:

Ամեն անգամ, երբ լսում եմ, թե ինչպես են լրատվամիջոցները հայտնում, որ գիշերը` դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհվել է զինվոր, միաժամանակ և ցավ եմ ապրում և հպարտություն: Ցավ եմ զգում մեր կորստի համար: Հպարտ եմ, որ սահմանին այսօր քաջ տղերք են կանգնած, ովքեր չեն վարանում, չեն երկնչում, չեն վախենում ու նետվում են պայքարի: Ես հավատում եմ, մեր զինվորներին ու վստահում եմ իմ կյանքը նրանց: Ես էլ վաղը նրանցից մեկն եմ:

Տարբեր պատերազմներում հայ հերոսների ու այսօրվա հայ զինվորի արիությունն ու քաջությունը մեզ համար դաս են: Նրանք` իրենց սխրագործություններով ու հայրենանվեր ոգով, լավ օրինակ են իմ, իմ հասակակիցների ու գալիք սերնդի համար: Զինվոր դառնալը հայի համար մեծ առաքելություն է: Եվս մի քանի տարի` և ես էլ կհամալրեմ հայ զինվորների շարքերը ու մեր հայոց բանակի մաս կկազմեմ:
Բանակ, որ խաղաղություն պաշտպանող բանակ է. բանակ, որ կանգնած է մեր երկրի անկախության ակունքներում. բանակ, որ մեր ներկայի ու ապագայի գրավականն է. բանակ, որ խաղաղության երաշխավոր է… Կյանք արժեցո’ղ խաղաղության»: