Ամերիկացի կոնգրեսականները Բայդենին իմփիչմենթի ենթարկելու բանաձև են հրապարակել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները բանաձև են հրապարակել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու մասին։ Փաստաթղթի տեքստը տեղադրված է պալատի կայքում։
Բանաձևը պաշտոնականացնում է Բայդենի նկատմամբ ընթացող հանրապետական հետաքննությունը: Ներկայացուցիչների պալատը նշել է, որ այս բանաձևի ընդունումը դեր կխաղա հանրապետականների համար՝ իրենց հետաքննության արդյունքները դատարան ներկայացնելիս։ Այս մասին հաղորդում է CBS-ը։
Նշվում է, որ բանաձևը քվեարկության կդրվի մինչև դեկտեմբերի 14-ը, այսինքն՝ մինչև Կոնգրեսը ձմեռային արձակուրդների համար ընդմիջում է հայտարարել։
Մինչ այս ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Մայք Ջոնսոնը Բայդենի իմփիչմենթը անվանել էր «անհրաժեշտ քայլ»։
Ջոնսոնի խոսքով՝ ինքը և պատգամավոր Էլիզ Ստեֆանիկը երկու անգամ աշխատել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի պաշտպանության թիմի հետ, երբ դեմոկրատներն այն օգտագործել են կուսակցական և քաղաքական շահերի համար: