«Հայասաթ-1»-ի անջատումը հրթիռից (տեսանյութ)
Bazoomq-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը անջատվում հրթիռից․
«Ուրախ ենք ներկայացնել «Հայասաթ-1»-ի առաքելության ևս մեկ տպավորիչ պահ՝ արբանյակի անջատումը հրթիռից
Տեսանյութի ձախ կողմում կարող եք տեսնել հրթիռում զետեղված 1U չափի երկու Քյուբսաթերի դուրս գալը արձակող կայանքից՝ ENSO () և HAYASAT-1 ():
Արձակումն իրականացվել է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին SpaceX-ի Falcon 9 հրթիռի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։