Հայտնի է՝ երբ կկայանան ՌԴ նախագահական ընտրությունները
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը լիագումար նիստում ընդունել է որոշում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները 2024 թվականի մարտի 17-ին նշանակելու մասին, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից։
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը որոշում է կայացնում Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները նշանակել 2024 թվականի մարտի 17-ին: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից»,- ասվում է փաստաթղթում: Որոշումն ընդունվել է միաձայն։ Նրա օգտին քվեարկել է 162 սենատոր։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, Դաշնային խորհրդի որոշման ուժի մեջ մտնելը փաստացի կտա նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Բացի այդ, սենատորը պարզաբանել է, որ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում ընդունել մի քանի օրյա քվեարկությունների մասին ոչ ուշ, քան ընտրություններ նշանակելու որոշման հրապարակման օրվանից 10 օրյա ժամկետը։ Նման որոշումը վերանայման ենթակա չէ։
Ընտրական օրենսդրության համաձայն՝ ընտրությունների օրվա մասին որոշումը կայացնում է Դաշնության խորհուրդը։ Խորհրդարանի վերին պալատը քվեարկության օրը սահմանում է ոչ շուտ, քան 100 օր և ոչ ուշ, քան մինչ ընտրությունները 90 օրը։