ԱԱԾ պետի պաշտոնում հավանական թեկնածուն Գեորգի Կուտոյանն է
Այս պահին ԱԱԾ շենքում է նախագահ Սերժ Սարգսյանը և քննարկվում է, թե ԱԱԾ-ում ով կփոխարինի Գորիկ Հակոբյանին, ում պաշտոնավարման ժամկետը լրացավ երեկ` փետրվարի 11-ին:
Newspress.am-ի տեղեկություններով` ԱԱԾ պետի պաշտոնում կնշանակվի Գեորգի Կուտոյանը, ով նախագահի փետրվարի 3-ի հրամանագրով նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ:
Կուտոյանի համար, ըստ մեր տեղեկությունների, երկու պաշտոն էր նախանշված` կամ ՀՀ գլխավոր դատախազի, կամ ԱԱԾ պետի: