Չինաստանի արևմուտքում հնագետները հայտնաբերել են մոտ 1,7 հազար տարվա պելմենի
Չինացի հնագետները հայտարարել են, որ ավանդական պելմենին կամ ցզյաոցզին, երկրի տարածքում եփել են դեռևս հնագույն շրջանում, առնվազն 1,7 հազար տարի առաջ: Այս մասին հաղորդում է itar-tass-ը:
Հնագետները գտել են 3 պելմենի, որոնց տարիքը գնահատել են 1,7 հազար տարի:
Գտածոն հայտնաբերվել է Չինաստանի հյուսիս-արևմտյան Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի Տուրֆան քաղաքի շրջանում` պեղումների ժամանակ:
Բացի այդ, Տուրֆանում հնագետները գտել են ավելի վաղ շրջանին պատկանող պելմենիներ` ցզյաոցզիներ, որոնք հիանալի են պահպանվել, գիտնականները կարողացել են որոշել նաև պատրաստման եղանակը: Պելմենիների պատրաստման համար օգտագործվել է ցորենի ալյուրից խմոր և միս: