G7-ի երկրները Իրանին կոչ են արել դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը
G7-ի երկրները կոչ են արել Իրանին դադարեցնել իր միջուկային ծրագրի զարգացումը, գրում է Риа Новости-ն։
«Մենք նախկինի պես վստահ ենք, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք մշակի, եւ եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ Իրանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագրի անդադար էսկալացիան, որը համոզիչ քաղաքացիական արդարացում չունի եւ վտանգավոր կերպով մոտենում է զենքի հետ կապված իրական գործընթացին»,- ասվում է հայտարարություն մեջ։
«Յոթնյակի» երկրները նաև կոչ են արել Իրանին կատարել իր իրավական և քաղաքական պարտավորությունները՝ շտապ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի հետ լիակատար և անվերապահ համագործակցության համար։