«Բայդենի մտավոր ունակությունները վատ վիճակում են»․ Թրամփ
Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտավոր ունակությունները վատ վիճակում են, սակայն դրա շուրջ կատակել չարժե․
«Դա իսկապես ծիծաղելի չէ, մենք չպետք է կատակի տանք: Դա լուրջ է, մենք գործ ունենք միջուկային զենքի հետ»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալ Թրամփը ավելի վաղ Բայդենին մեղադրել էր պետության անկման և ամերիկյան երազանքը խորտակելու մեջ։
ԱՄՆ նախկին նախագահի կարծիքով՝ պետության ներկայիս ղեկավարի օրոք Միացյալ Նահանգները դարձել է անկում ապրող ազգ, իսկ Բայդենի կողմից ամերիկյան տնտեսության ոչնչացումը երիտասարդության դեմ նրա պատերազմի սկիզբն է։