ՑԱԽԱԼ-ը շրջապատել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տունը
Իսրայելի պաշտպանության բանակը շրջապատել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարի տունը։ Այդ մասին իր տեսաուղերձում հաստատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Քիչ հավանական է, որ նա այնտեղ գտնվի, բայց որպես խորհրդանշական նպատակ, կարևոր խնդիր էր, որին հասանք»,- նշել է Իսրայելի վարչապետը։