Այսօր Թուրքիայի Ջիզրե քաղաքում հայտնաբերվել է 31 դի
Թուրքիայում հայտնաբերվել է ևս 31 դիակ, ինչի մասին հայտնում է demokrathaber.net կայքը:
Թուրքիայի Շըրնաքի շրջանի Ջիզրե բնակավայրում օրեր առաջ բռնկված հրդեհից հետ արդեն 3 օր է այնտեղից դիակներ են հայտնաբերում:
Նախնական տեղեկություններով բնակելի շենքում հրդեհի ժամանակ եղել է 149 մարդ: Հրդեհի առաջին օրը հայտարարվել էր 10 մահացածի և 52 վիրավորի մասին: Սակայն արդեն երրորդ օրն է այնտեղից դուրս են բերվում հրկիզված դիկաներ: Աշխատանքների արագ կատարմանը խոչնդոտում է շրջանում փողոց դուրս գալու դեմ հայտարարված արգելքը:
Այսօր առավոտյան փրկարարները դուրս են բերել 31 սպանվածի դի: Ընդհանուր հաշվարկներով` 149 հոգուց 82-ը մահացել են հրդեհի հետևանքով: